1 հունիսի 2017 - 11:17 AMT
ԶԼՄ. ՀՀ-ում կարող են արգելվել աջ ղեկով մեքենաները

Հայաստանում պատրաստվում են արգելել աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկով) ավտոմեքենաները: Կառավարությունում մշակվում է ծրագիր, որպեսզի արգելվեն աջ ղեկով մեքենաների շահագործումը, գրում է Araratnews.am-ը:

Ըստ աղբյուրի՝ ներմուծվող ավտոմեքենաների համար կտրվի 60-օրյա ժամկետը ղեկը ձախակողմյան փոխելու համար, հանրապետության տարածքում արդեն շահագործվող ավտոմեքենաների համար ևս կտրվի ժամկետ:

PanARMENIAN.Net-ը հարցումով դիմել է կառավարությանը և սպասում է պաշտոնական տեղեկատվությանը: Ոստիկանությունից տարածված լուրը չեն մեկնաբանել՝ նշելով, որ հարցով պետք է դիմել միայն գործադիրին: