1 հունիսի 2017 - 15:34 AMT
Tesla-ի ավտոպիլոտը հեծանվորդներին որպես մարդ չի ընկալում

Սթենֆորդի և Մասաչուսեթսի համալսարանների ռոբոտատեխնիկայի փորձագետը փաստաթուղթ է հրապարակել, որը կոչվում է «Tesla-ի ավտոպիլոտ. Հեծանվորդները մահանալու են»:

Հիզեր Նայթը փորձարկել է համակարգն ու հիմնականում դրական եզրակացություն է տվել: Սակայն, նա մեկ էական բացթողում է հայտնաբերել՝ ավտոպիլոտը չի ընկալում հեծանվորդներին որպես մարդ, իսկ հեծանիվը՝ որպես փոքր սարք, որը պաշտպանված չէ ավտոմեքենայի հետ բախման դեպքում: Այդ կապակցությամբ փորձագետը խորհուրդ է տալիս չմիացնել ինքնավար ռեժիմը, եթե մոտակայքում հեծանվորդներ կան, գրում է Futurist-ը:

2016-ին Tesla-ի ավտոպիլոտը ԱՄՆ դաշնային հետաքննության առարկա դարձավ, երբ մայիսին զոհվեց Model S-ի վարորդ Ջոշուա Բրաունը: Ավտոմեքենան ավտոպիլոտի ռեժիմով բախվել է տրակտորին: Դա առաջին մահվան դեպքն է եղել կապված Tesla-ի ավտոմատացված համակարգի հետ: Վթարի պահին չեն գործել ոչ ավտոմատ, ոչ վարորդական արգելակները:

Ինչ վերաբերում է հեծանվորդներին, այսօրվա դրությամբ ոչինչ հայտնի չէ Tesla-ի մասնակցությամբ ավտովթարներից նրանց մահվան դեպքերի մասին: