26 նոյեմբերի 2007 - 18:42 AMT
Թուրքիան պետք է ապաշխարհի, գտնում է ռուս փորձագետը
«Այն պետությունները, որոնք մեղքեր են գործել պատմության ընթացքում, վաղ թե ուշ պետք է ապաշխարհեն: Աշխարհում կան բազում պետություններ, որտեղ բանավեճ է գնում որոշ պատմական փաստեր ճանաչելու վերաբերյալ, եւ վաղ թե ուշ Թուրքիան ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-«Երեւան-Մոսկվա» հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Մոսկվայի Քարնեգիի կենտրոնի գիտխորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոն: Նրա կարծիքով, Հայոց ցեղասպանության հարցը մնում է թուրքերի անլիարժեքության բարդույթի պատճառով:

«Եթե չկա ապաշխարհանք եւ այն բանի գիտակցում, թե ինչ է կատարվել իրականում, ապա նման հարցերը միշտ կդառնան շահարկումների առարկա: Նման բեռով, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, Թուրքիայի համար դժվար կլինի Եվրամիությանն անդամակցելը»,-ընդգծել է Մալաշենկոն: