Անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում, արդյունքում 1 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել:
Տեղեկություններ կան նաև Թեհրանի հարավում իմամ Հոմեյնիի դամբարանի տարածքում կրակոցների մասին՝ 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել:
ԹԱՐՄԱՑՈՒՄ. ԻՊ-ն ստանձնել է Իրանում հարձակումների պատասխանատվությունը
Ըստ Tasnim գործակալության, խորհրդարանի վրա հարձակման հեևանքով զոհվածն ու վիրավորներից 2-ը պահակազորի աշխատակիցներ են, տուժածներից մեկը՝ այցելու: Ըստ գործակալության, հարձակվողները 3-ն են, նրաք զինված են: Հարձակվողների ինքնությունը դեռ պարզված չէ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հայտնում է Fars-ը, հարձակվողներից մեկը մահապարտ է, նա շրջապատված է անվտանգության ծառայության աշխատակիցներով: Փոխհրաձգության մասնակիցներից մեկին հաջողվել է լքել շենքն ու կրակ բացել փողոցում:
Չնայած այս ամենին, խորհրդարանական նիստն անցնում է սովորական ռեժիմով և հեռարձակվում է ազգային ռադիոյով:
Ըստ ISNA գործակալության, Հոմեյնիի դամբարանի մոտ հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն, ևս մեկը սպանվել է: Շենքի մոտ նաև պայթուցիկ սարք է վնասազերծվել: