7 հունիսի 2017 - 14:27 AMT
Բրիտանացին ընդդեմ ահաբեկիչների. «Գրողի ծոցը գնացեք, ես ֆուտբոլի ֆանատ եմ»

Ֆուտբոլային «Միլուոլ» ակումբի 47-ամյա երկրպագու Ռոյ Լերները հունիսի լույս 4-ի գիշերը հակահարված է տվել ահաբեկիչներին, որոնք Լսոնդոնւմ հարձակվել են բարի վրա: Նա դանակի 8 հարված է ստացել:

Դանակներով զինված ահաբեկիչները «Ալլահ աքբար» բղավելով, ներխուժել են Black and Blue բարը, երբ Լերները նստած էր սեղանի մոտ: Ցանկանալով շեղել նրանց ուշադրությունը, նա հարձակվել է ահաբեկիչների վրա՝ ժամանակ տալով մյուս այցելուներին հեռանալ բարից: Նա բղավում էր. «Գրողի ծոցը գնացեք, ես «Միլուոլի» երկրպագու եմ»:

Ֆուտբոլային «Միլուոլի» երկրպագուները կռվարարների համբավ ունեն:

«Մի կողմից ես ինձ ապուշի պես պահեցի՝ նրանց վրա հարձակվելով: Ես կանգնած էի նրանց առջև և միակն էի, որ կռվում էր հետները, այդ պատճառով էլ այդքան վիրավորումներ ստացա: Հավանաբար, դանակի 8 հարված, արյունն ամենուր էր: Նրանք գոռում էին. «Հանուն իսլամի», իսկ ես անընդհատ «Միլուոլի» մասին էի խոսում»,-ասել է Լերները, գրում է Telegraph-ը:

3 զինյալ ահաբեկչի դեմ պայքարում բրիտանացին ստացել է գլխի, պարանոցի, որովայնի, ձեռքերի վիրավորումներ: Վնասված էր նաև թոքը: Նրան հոսպիտալացրել էին կրիտիկական վիճակում, սակայն շուտով նա դեպի լավը գնաց: Ընկերներն այցելեցին նրան հիվանդանոցում և հումորային նվեր մատուցեցին՝ «Սովորիր վազել» ամսագիրը:

Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ընթերցեք նաև. Բրիտանացին Լոնդոնի ահաբեկչությունից հետո վերադարձել է ռեստորան և վճարել հաշիվը

Լոնդոնում ահաբեկչության ժամանակ գարեջուրը «փրկող» բրիտանացին՝ սառնասրտության խորհրդանիշ