Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի ունեցան Norway Chess գերհզոր մրցաշարի երրորդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն էր Անիշ Գիրին:
Ամբողջ պարտիայի ընթացքում խաղատախտակին պահպանվել է հավասարության նշան, և 53-րդ քայլին կողմերը համաձայնվել են ոչ ոքի արդյունքի:
Հաշտություն է կնքվել նաև Norway Chess մրցաշարի 3-րդ տուրի մյուս բոլոր պարտիաներում՝ Կարլսեն – Նակամուրա, Կրամնիկ – Սո, Վաշիե-Լագրավ – Կարուանա և Կարյակին – Անանդ դիմակայություններում, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում են գլխավորել են 2-ական միավոր վաստակած Վլադիմիր Կրամնիկը և Հիկարու Նակամուրան: 6 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ֆաբիանո Կարուանան, 1.5-ական միավորով կիսում են 3-8-րդ հորիզոնականները, իսկ մեկական միավոր վաստակած Անիշ Գիրին և Վիշվանաթան Անանդը եզրափակում են աղյուսակը:
Հունիսի 9-ին մրցաշարում հանգստյան օր է:
Առաջին և երկրորդ պարտիաներում Արոնյանը ոչ ոքի էրխաղացել Հիկարու Նակամուրայի և Ֆաբիանո Կարուանայի հետ:
Կարդացեք նաև՝Շախմատի ԵԱ. Միջազգային վարպետ Միքայելյանը հաղթել է գրոսմայստեր Անտոնին