9 հունիսի 2017 - 17:34 AMT
Գրող Լիմոնովը՝ Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սև ցուցակում» է ընդգրկել ռուսաստանցի գրող և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովին վերջերս Արցախ կատարած այցի համար: «Լիմոնովի հարցը քննարկված է»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Ըստ նրա, հաստատվել է, որ Լիմոնովը «ապօրինաբար» այցելել է Լեռնային Ղարաբաղ և նրա անունն ընգրկվել է անցանկալի անձանց ցուցակում: Նա իր անունը կգտնի «ԱԳՆ թարմացված ցուցակում», -հավելել է Հաջիևը, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:

Ռուս գրող և հրապարակախոս Էդուարդ Լիմոնովն Արցախ էր այցելել հունիսի սկզբին: Նա ասել էր, որ Ղարաբաղը քրիստոնեական աշխարհի ծայրամասում է գտնվում: «Ռուսաստանը, համեստ պետություն է: Պետք է բղավել Ադրբեջանի վրա և ասել, որ հեռանան այնտեղից,»,- գրել է նա: