Ղազախստանի իշխանություններն ակնկալում են, որ Աստանայում հունիսի 9-ին բացված «Աստանա էքսպո 2017» -ն ավելի քան 5 մլն այցելու կունենա 3 ամսում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Աստանա էքսպո 2017» բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Ահմեդժան Եսիմովը:
«Մենք արդեն 1,3 մլն տոմս ենք վաճառել»,-ասել է նա՝ նշելով, որ առաջին մի քանի ժամում ավելի քան 10.000 մարդ է այցելել ցուցահանդես: Ըստ Եսիմովի, ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների համար ծախսվել է 400 մլրդ տենգե՝ մոտ $1.3 մլրդ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 10-ի առավոտյան այցելել է «Աստանա էքսպո 2017» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավար, որը գտնվում է «Մետաքսի ճանապարհ» կոչվող հավաքական տաղավարում: Հայաստանին տրամադրված տարածքում ցուցադրված են ոչ միայն այլընտրանքային էներգետիկայի հայաստանյան առաջարկները, այլև զուգահեռաբար ներկայացված են Հայաստանի մշակույթի, պատմության, տնտեսության, զբոսաշրջության և ներդրումային հնարավորությունները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Աստանայի ցուցահանդեսի շրջանակներում մինչև սեպտեմբերի 10-ը նախատեսվում է կազմակերպել նաև մասնակից-երկրների ազգային օրեր