Թբիլիսիում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Ազատ ոճի ըմբշամարտում մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել 57, 65, 74 և 97 կգ քաշայինները:
65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Նարեկ Սիրունյանը` բրոնզե մեդալակիր: Ֆրանգուլյանն իր համար անսովոր այս քաշի եզրափակչում առավելության է հասել թուրք մրցակցի նկատմամբ: Վալոդյան սովորաբար հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում:
Սիրունյանը երրորդ տեղի համար պայքարում տեխնիկական հաղթանակ է տարել, քանի որ նրա մրցակիցը չի ներկայացել, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։
74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր: 57 կգ Գարիկ Բասեղյանը բրոնզե մեդալ է նվաճել։
Այս քաշային կարգերը ներկայացնող մեր մյուս ըմբիշներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել:
Հունիսի 11-ին պայքարի մեջ կմտնեն 61, 70, 86 և 125 կգ քաշային կարգերի ազատոճայինները: