14 հունիսի 2017 - 12:10 AMT
Փաշինյանը հանդիպել է Անդրիաս Ղուկասյանին քրեակատարողական հիմնարկում

Ազգային ժողովի ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին:

«ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ երեկ այցելեցի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպում ունեցանք Անդրիաս Ղուկասյանի, նույն գործով կալանավորված Դավիթ Հովհաննիսյանի և սարիթաղցիների գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի հետ»,-գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:

2016 թվականի հուլիսի 31-ին Անդրիաս Ղուկասյանը կալանավորվեց Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով և անազատության մեջ է գտնվում: