14 հունիսի 2017 - 12:50 AMT
Ամերիաբանկը ճանաչվել է ՀՀ 2017-ի «Լավագույն ներդրումային բանկ»

Cbonds առաջատար ֆինանսական գործակալության հրապարակման արդյունքներով Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2017թ. տարվա «Լավագույն ներդրումային բանկ»:

Ըստ վերջին 12 ամիսների ցուցանիշների Ամերիաբանկն այս պահին շուկայում ունի պարտատոմսերի 4 թողարկում և թողարկումների ծավալով շուկայում առաջինն է` զբաղեցնելով կորպորատիվ պարտատոմսերի ՀՀ շուկայի 54% մասնաբաժինը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: