17 հունիսի 2017 - 15:32 AMT
ԵԼՔ-ը հանդիպել է Բակո Սահակյանին. Քննարկվել է անվտանգության հիմնախնդիրը

ԵԼՔ դաշինքի քաղաքական թիմը հունիսի 16-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։

Դաշինքի անդամները և նախագահը քննարկել են ԼՂՀ և ՀՀ անվտանգության հիմնախնդիրների շուրջ համատեղ համագործակցությունը և անելիքները։

Թիմի կազմում էին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը:

ԵԼՔ դաշինքը ՀՀ ԱԺ-ում 9 մանդատ ունի: