Հռոմում կյանքի 81-րդ տարում մահացել է հայտնի իտալացի մոդելավորող Կառլա Ֆենդին։
Ֆենդին, որը վերջերս թոքերի ծանր հիվանդություն էր տարել, օրերս դուրս էր գրվել հիվանդանոցից և վերադարձել Հռոմի իր հայտնի Պալացո Ռուսպոլի կալվածքը, իտալական ԶԼՄ-ներին հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ֆենդի քույերից 4-րդը՝ Կառլան, մինչև կյանքի վերջին օրերը մնացել է Fendi խմբի պատվավոր նախագաներից մեկը։ Fendi-ն հիմնադրել էին նրանց ծնողները՝ դեռևս 1925 թվականին։
1950-ականներին նորաձևության տան ղեկին միանգամից հայտնվեցին 5 քույրը։
«Մայրս ասում էր՝ դուք նման եք ձեռքի 5 մատին, յուրաքանչյուրդ ձեր գործառույթն ունեք»,- կրկնում էր Կառլան:
Քույրերի ու Լագերֆելդի ջանքերի շնորհիվ Fendi նորաձևության տունը 1980-ականներին դրաձավ կաշվե ու մորթե նորաձև հագուստի, աքսեսուարների ու օծանելիքի արտադրության ոլորտի համաշխարհային առաջնորդներից մեկի։