20 հունիսի 2017 - 10:21 AMT
ԵԱ. Հովհաննես Բաչկովը 1/4-րդ եզրափակչում է

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հունիսի 19-ին 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին և մտել քառորդ եզրափակիչ։

Մեր մյուս բռնցքամարտիկները՝ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 69 կգ Վլադիմիր Մարգարյանը, 49 կգ Արթուր Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտություն են կրել, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի չորս ներկայացուցիչ: Հունիսի 20-ին ռինգ կելնեն և քառորդ եզրափակչի համար կպայքարեն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Կարդացեք նաև՝ 4 հայ շախմատիստ միջազգային գրոսմայստերի նորմ է լրացրել