10 դեկտեմբերի 2007 - 16:54 AMT
Չորս կուսակցություններ, այդ թվում եւ «Միասնական Ռուսաստանը», առաջարկել են Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնի համար
Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը եւ եւս երեք կուսակցություններ առաջարկել են Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնի համար: «Միասնական Ռուսաստան», «Արդար Ռուսաստան», կուսակցությունները, Ագրարային կուսակցությունը եւ «Քաղաքացիական ուժը» որպես միասնական թեկնածու Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար առաջադրում են Դմիտրի Մեդվեդեւին: Այդ մասին հայտարարվել է երկուշաբթի տեղի ունեցած չորս կուսակցությունների առաջնորդների հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչ վերաբերում է Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությանը, ես 17 տարի է ինչ շատ մոտիկից ճանաչում եմ նրան, եւ լիովին ու ամբողջությամբ սատարում եմ այդ թեկնածությանը»,-հայտարարել է Վ.Պուտինը, հաղորդում է Ինտերֆաքսը: