ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները հունվար-մայիսի համար:
Տնտեսության ակտիվության ցուցանիշը 2017-ի հունվար-մայիսի աճել է 6.4%-ով՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017-ի առաջին հինգ ամսում աճել է 14.4%-ով: Ծառայությունների ծավալը 2016-ի հունվար-մայիսի համեմատ աճել է 11%-ով:
Ներքին առևտրի շրջանառությունն աճել է 12.8%-ով, արտահանման ծավալն աճել է 23.1%-ով, ներմուծումն աճել է 20.9%-ով:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017-ի հունվար-ապրիլին, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 5.7%-ով:ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1.689 մլն դոլար, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.1%-ով: