20 հունիսի 2017 - 17:22 AMT
Պետերբուրգից Հայաստան 80 կգ թարմ համեմ կվերադարձվի

«Ռոսսելխոզնադզորի» Պետերբուրգի բաժանմունքի տեսուչներն ավելի քան 80 կգ համեմ են հետ ուղարկել Հայաստան՝ մոլախոտ հայտնաբերելով համեմի խմբաքանակում:

Բեռը ժամանել էր Պուլկովո օդանավակայանի բեռնատար տերմինալի տարածք, գրում է spbdnevnik-ը:

Գերատեսչության աշխատակիցները մոլախոտ են հայտնաբերել՝ փորձաքննությունը ցույց է տվել, որ տեսուչները զուր չէին կասկածում, կանաչու մեջ իրոք կարանտինային օբյեկտ կար՝ բաթթկենի:

Սեփականատիրոջ որոշմամբ բեռը կվերադարձվի Հայաստան, ասել են գերատեսչությունում:

2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել է $608.4 մլն՝ գերազանցելով 2016 թվականի առաջին 4 ամսվա ցուցանիշը 16.4%-ով:

Հունիսի 20-ին ՀՀ նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում անդրադարձ է եղել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական հարաբերություններին և համագործակցության օրակարգին: Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: