22 հունիսի 2017 - 16:09 AMT
Facebook-ը կարգելի անծանոթներին ներբեռնել օգտատերերի լուսանկարները

Facebook սոցցանցը մտադիր է նոր գործառույթ գործարկել, որը կարգելի անծանոթ մարդկանց ներբեռնել օգտատերերի լուսանկարները: Ֆեյսբուքյան նոր նախագծերի առաջխաղացման գծով մենեջեր Ահարատի Սոմանը հայտարարել է, որ այժմ փորձարկվում են գործառույթներ, որոնք սահմանափակում են անձնական լուսանկարների հասանելիությունը: Սկզբնական շրջանում այն հասանելի կլինի միայն Հնդկաստանում:

Նորամուծությունը թույլ կտա օգտատերին սահմանափակել իր լուսանկարները ներբեռնելու հնարավորությունները և կարգելի կիսվել դրանցով կողմնակի անձանց էջերում: Կսահմանափակվի նաև բջջային սարքի կամ սեղանի համակարգչի էկրանի սքրինշոթի հասանելիությունը, գրում է «Կոմերսանտը»:

Facebook-ի ներկայացուցիչը սահմանափակումը բացատրել է օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը բարձրացնելու ձգտումով:

Ավելի վաղ հայտնվել է մեկ այլ ֆեյսբուքյան գործառույթ՝ «Ինձ վտանգ չի սպառնում» (Safety Check): Գլխավոր նորամուծությունն ահաբեկչությունից կամ տարերային աղետից հետո ինքնուրույն դրամահավաք կամ նվիրատվություն սկսելու հնարավորությունն է: