23 հունիսի 2017 - 11:16 AMT
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ երիտասարդական ԱԱ չեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է երիտասարդական առաջնության չեմպիոն։ +105 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 426 կգ արդյունք։

Հայ ծանրորդը երկու վարժությունում էլ ուժեղագույնն էր։ Պոկումում նա բարձրացրել է 191 կգ, իսկ հրումում՝ 235 կգ։

Հրում վարժությունում Մարտիրոսյանը վերջին մոտեցումով ռեկորդի էր հավակնում, սակայն նրան մի փոքր չի բավականացրել 246 կգ-ը գլխավերևում պահելու համար, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Այսպիսով, Տոկիոյում ավարտվել է աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայ ծանրորդները նվաճել են մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ:

Երրորդ մրցանակակիր էին դարձել Սոնա Պողոսյանը (70 կգ) և Սամվել Գասպարյանը (105 կգ)։