24 հունիսի 2017 - 11:36 AMT
Մարկոս Պիզելլին կխաղա Սաուդյան Արաբիայում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին նոր խաղաշրջանում հանդես կգա Սաուդյան Արաբիայում: 32-ամյա ֆուտբոլիստը 1 տարով պայմանագիր է կնքել «Ալ Շաբաբ» ակումբի հետ՝ պայմանագիրը երկարացնելու հնարավորությամբ, հայտնում է «Վեստնիկ Կավկազան»:

Բրազիլացի ֆուտբոլիստի նախորդ ակումբը հունական «Քսանտին» էր, որի կազմում նա 10 խաղի է մասնակցել տեղական առաջնությունում: Մինչ հունական ակումբ տեղափոխվելը Պիզելլին խաղում էր Միացյալ Արաբական էմիրությունների «Ալ Ֆուջեյրե» ակումբում: