24 հունիսի 2017 - 12:00 AMT
ԱՄՀ-ն Հայաստանին կտրամադրի $21 մլն վարկային տրանշը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանին $21,6 մլն նոր վարկային տրանշ հատկացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ԱՄՀ մամուլի ծառայությունը, որը գտնվում է ԱՄՆ մայրաքաղաքում:

Ինչպես ասվում է տարածված հայտարարության մեջ, հիմնադրամի տնօրենների խորհուրդն ավարտել է Երևանի կողմից 3 տարվա համար նախատեսված վարկային ծրագրի կատարողականի հերթական, 5-րդ ստուգումը: Արդյունքում որոշվել է տրամադրել փոխառությունը Հայաստանին:

Ընդհանուր առմամբ ԱՄՀ-ն 2014-ի մարտին մեկնարկել է ծրագիր, որով ՀՀ-ին է տրամադրվում մոտ $111.6 մլն:

ԱՄՀ կարգադրիչ-տնօրեն Տաո Չժանը հայտարարել է, որ «ակնկալվում է, որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում կաճի 2017-ին, նաև միջնաժամկետ հեռանկարում»: «Սակայն, պահպանվում են տնտեսական աճի տեմպերի նվազման ռիսկերը, կան նաև զգալի կառուցվածքային մարտահրավերներ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: