25 հունիսի 2017 - 00:35 AMT
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դարձել է չեմպիոն։

Հայ բռնցքամարտիկը եզրափակչում հաղթել է անգլիացի Լյուկ Մակորմեկին, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։

Բաչկովի ոսկին Հայաստանի միակ մեդալն է Եվրոպայի առաջնությունում։

Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս էր եկել եզրափակիչ հունիսի 23-ին։ Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչում հաղթել էր լեհ Մաթյոս Պոլսկիին:

Եվրոպայի առաջնությանքառորդ եզրափակչում նա հաղթել էր հունգարացի Ռիչարդ Կովաչին: Դրանից առաջ նա հաղթել էր Մոլդովայի ներկայացուցչին և մտել քառորդ եզրափակիչ։

Հովհաննես Բաչկովը ծնվել է 1992-ին Գյումրիում։ Հայ բռնցքամարտիկ, հանդես է գալիս 64 կգ քաշային կարգում: Հայաստանի հավաքականի անդամ է, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի մասնակից։ Սիրած բռնցքամարտիկը Մուհամեդ Ալին է։