1 հուլիսի 2017 - 17:47 AMT
Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի փոքր երկրների ԵԱ-ին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կստեղծի կանանց մեծահասակների հավաքական, որը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:

«Տարիքային տարբեր խմբեր ստեղծվում են, որպեսզի ունենանք մեծահասակների կանանց հավաքական: Եվ արդեն հաջորդ տարի մենք կստեղծենք կանանց մեծահասակների հավաքականը, որ կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Թեպետ ես մարզիչ չեմ, բայց տեսնում են այս տարիքային խմբերի մեջ բասկետբոլիստներ, ովքեր կարող են խաղալ մեծահասակների հավաքականում: Սակայն մենք ունենք նաև այլ պրոֆեսիոնալ աղջիկներ, ովքեր ևս կհրավիրվեն Հայաստանի թիմ», - ասել է Պողոսյանը, մեջբերում է Արցախպրեսը:

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2016-ին դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող: