Ամերիկացի, գերմանացի ու ավստրիացի ուռուցքաբաններն ապացուցել են, որ իրենց կողմից փորձարկված՝ քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութն անվտանգ է և կլինիկորեն արդյունավետ մելանոմայի պրոֆիլակտիկայի համար: Nature ամսագրում երկու համապատասխան հոդված է հրապարակվել:
Առաջին հոդվածում ամերիկացի գիտնականները հայտնում են պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին փուլի մասին: Պատվաստված 6 հիվանդից 4-ի պարագայում 25 ամսվա ընթացքում մելանոմայի կրկնություն չի դիտարկվել, գրում է Lenta.ru-ն:
Երկրորդ հոդվածում գերմանացի ու ավստրիացի գիտնականները հաղորդում են իր տեսակի մեջ առաջին՝ ՌՆԹ-ի հիման վրա ստեղծվող պատվաստանյութի մասին: Պատվաստված 13 հիվանդից 8-ի մոտ պատվաստումից 23 ամիս անց ուռուցքներն անհետացել են:
Մասնագետները պատրաստվում են անցնել պատվաստանյութի կլինիկական փորձարկումների 2-րդ փուլին, ինչպես նաև՝ պարզել դրա արդյունավետությունը քաղցկեղի մյուս տեսակների պարագայում: