7 հուլիսի 2017 - 15:23 AMT
Tesla-ն Ավստրալիայում էներգիայի կուտակման խոշորագույն կայանը կստեղծի

Հարավային Ավստրալիա նահանգի իշխանությունները ընտրել են ԱՄՆ Tesla ավտոարտադրող ընկերությանը աշխարհում էներգիայի կուտակման ամենամեծ կայանը ստեղծելու համար: Այդ մասին հուլիսի 6-ին հայտարարել է Tesla-ն:

Ըստ պայմանագրի, նահանգում նախատեսվում է կառուցել 100 մեգավատ հզորությամբ համակարգ, որի տարողությունը կլինի 129 մեգավատ/ժամ: Համակարգը կմիացվի Ջեյմսթաունի հողմակայաններին, գրում է Meduza-ն:

«Այս համակարգն աշխարհում գոյություն ունեցողներից 3 անգամ ավելի հզոր է լինելու»,-գրել է Tesla-ի հիմնադիրը Twitter-ում:

Tesla Powerpack-ը կուտակած էներգիան կբաշխի պիկային ծանրաբեռնվածության պահերին, ակնկալվում է, որ այն կկարողանա ապահովել 30 տնային տնտեսությունների կարիքները:

Ավստրալիայում էներգիայի պահպանման խոշորագույն կայան կառուցելու մտադրության մասին Մասկը հայտարարել էր 2017-ի մարտին: Նա հայտարարել էր, որ եթե Tesla-ն չհասցնի պայմանագիրը կնքելուց հետո 100 օրում կայանը կառուցել, ապա բոլոր ծախսերը կվերցնի իր վրա: Այժմ ընկերությունը հայտարարել է, որ կայանը շահագործման կհանձնվի 2017-ի դեկտեմբերին:

Photo. REUTERS/James Glover II