7 հուլիսի 2017 - 15:04 AMT
Ահաբեկչություն Եգիպտոսում. Առնվազն 10 զինվորական է զոհվել

Հուլիսի 7-ի առավոտյան Սինայի թերակղզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով եգիպտացի 10 զինվորական է զոհվել:

Ըստ Sky News Arabia հեռուստաալիքի, գրոհայինները հարձակվել են զինվորականների վրա Եգիպտոսի Էլ Բարաս շրջանում, Ռաֆահ քաղաքի մերձակայքում, որը պաղեստինյան Գազայի հատվածի հարևանությամբ է գտնվում: Գրոհայինների հետ բախումների հետևանքով զոհվել է Եգիպտոսի հատուկ նշանակության ուժերի գնդապետ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Եգիպտոսն արդեն ավելի քան 3 տարի հակաահաբեկչական գործողություն է վարում Սինայի թերակղզու հյուսիսում, որի դժվարանցանելի շրջաններում հիմնավորվել են ծայրահեղական խմբավորումները: Այդ շրջանից են կանոնավոր հաղորդագրություններ ստացվում ծայրահեղականների հարձակումների մասին: Վերջին շրջանում տարածաշրջանում ահաբեկիչների գործողություններից զոհվել ու տուժել են հարյուրավոր ոստիկաններ և զինծառայողներ: