7 հուլիսի 2017 - 18:23 AMT
Մեքենան կայանելու համար ժամավճարն ու օրավճարը կթանկանան մոտ 50%-ով

Օգոստոսի 1-ից կթանկանա Երևանում վճարովի կայանատեղերում 1 օրով մեքենան կայանելու համար նախատեսված գինը:

5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս վարորդների հեռախոսահամարի հաշվից կգանձվի 748 դրամ գումար՝ ներկայից 500-ի փոխարեն:

Այս մասին է հայտնում Parking city service ընկերությունը:

Նշվածից 500 դրամը կգանձվի ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամը՝ որպես միջնորդավճար, 123.4 դրամը՝ որպես ԱԱՀ:

1 ժամով կայանելու համար գանձվող վճարը ևս կթանկանա՝ 100-ից 149 դրամի հասնելով:

Նշվում է, որ միջնորդավճարից խուսափելու համար կարելի է օգտվել վճարովի կայանատեղերին կից տերմինալներից: