25 դեկտեմբերի 2007 - 16:11 AMT
Ամենայն Հայոց Կաթողիկոսը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կոչ է անում
«Մենք պետք է ապրենք որպես հարեւաններ` կողք- կողքի, աջակցելով միմյանց: Եւ դա կարող է լավ պտուղներ բերել, սակայն միայն խաղաղության եւ կայունության պահպանության դեպքում»,- հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգային 2-րդը: Նրա խոսքերով, շատ կարեւոր է կրոնական առաջնորդների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը: Նա հիշեցրել է, որ ժամանակին հոգեւոր առաջնորդների հանդիպումները կազմակերպվում էին պատրիարք Ալեքսիյ 2-րդի նախաձեռնությամբ:

«Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների ղեկավար Ալլահշուքյուր Փաշա-զադեի հետ մենք հանդիպել ենք հինգ կամ վեց անգամ: Այդ հանդիպումների նպատակն էր` միջավայր ստեղծել, որտեղ պետական այրերը կկարողանան քննարկել խնդիրներն ու փոխհամաձայնություն գտնել»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, գրում է «Իզվեստիյա» թերթը: