11 հուլիսի 2017 - 16:42 AMT
Վահան Բիչախչյանը՝ ԱՊՀ 13 ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստի թվում

Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընդգրկվել է հետխորհրդային տարածքի 13 առավել հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում: Տեսանյութը հրապարակվել է Youtube-ի СОККЕР էջում:

«Վահան Բիչախչյան՝ մարդ, որը պատրաստ է խաղալ Եվրոպայում: Այս տղան մեծ ապագա ունի, իսկ նրա հետ միասին նաև հայկական ֆուտբոլը»,-ասվում է հոլովակում: Նաև հոլովակում զարմանքով ասվում է, թե ինչու մոսկովյան ԲԿՄԱ-ն մինչ օրս չի գնել Բիչախչյանին:

2017-ի հուլիսի 9-ին լրացավ Բիչախչյանի 18 տարին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նրա ծառայություններով է հետաքրքվում պորտուգալական «Բենֆիկան», Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» և մի քանի այլ թիմ:

Վահան Բիչախչյանը «Շիրակի» և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող է։The Guardian-ի վարկածով 2016 թվականի աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստներից մեկն է: Եվրագավաթներում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: