13 հուլիսի 2017 - 14:54 AMT
Նոր Galaxy Note 8 սմարթֆոնը կներկայացվի օգոստոսի 23-ին

Samsung-ի երկար սպասված նորույթը՝ Galaxy Note 8 սմարթֆոնը կարող է ներկայացվել արդեն օգոստոսի 23-ին: Ընկերությունը կարող է չսպասել Բեռլինի IFA 2017 ցուցահանդեսին: Միանգամից մի քանի կորեական աղբյուր նշել է, որ առանձին մամուլի ասուլիս կհրավիրվի Նյու Յորքում, թեև վերջին 2 տարիներին նորույթները մշտապես ներկայացվել են IFA-ում:

Նման վաղ անոնսի գլխավոր նպատակն է առավելագույնս առաջ անցնել Apple-ից և նրա նորագույն iPhone 8-ից: 2017-ին առաքումների ձգձգումների պատճառով iPhone 8-ը կարող է վաճառքի հանվել հոկտեմբերից ոչ շուտ, նշանակում է Galaxy Note 8-ը բավական ժամանակ կունենա ուշադրություն գրավելու համար:

Samsung-ի ֆաբլետի նոր սերնդի սարքն ունի 6,3-դյույմանոց էկրան, ավանդական S Pen կառուցվածք, ինչպես նաև կորեական բրենդի պատմության մեջ առաջին կրկնակի տեսախցիկը:

2016-ի Samsung Galaxy Note 7 մոդելը տապալվեց աշխարհում մարտկոցի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով: