Հուլիսի 19-ից օգոստոսի 2-ը հավաքականի ինը թեկնածու Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում այդ երկրի, Ղազախստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի շուրջ հարյուր ուժեղագույն ըմբիշի հետ կմասնակցի համատեղ ուսումնամարզական հավաքի:
«Ստայկիից կվերադառնանք Երևան և օգոստոսի 7-ից վերջին հավաքը կանցկացնենք «Օլիմպավանում», որի ավարտին էլ` օգոստոսի 19-ին կմենկնենք Փարիզ», - հայտնել էԳլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, գրում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Լևոն Ջուլֆալակյանը նաև տեղեկացրել է, որ Արսեն Ջուլֆալակյանին ազատել է այս հավաքներից, հետևաբար, նա չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
Փարիզ մեկնող ըմբիշների անունները կհրապարակվեն օգոստոսի 10-ին:
Կարդացեք վաև՝UWW-ի վարկանիշային աղյուսակում հունահռոմեական ոճի ՀՀ 6 ըմբիշ կա