18 հուլիսի 2017 - 17:39 AMT
Ըմբիշ Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վարշամ Բորանյանն օրերս Իսպանիայում մասնակցել է միջազգային մրցաշարի: Բորանյանը 71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել:

Սա աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ էր, որին հայ ըմբիշներից մասնակցել է միայն Բորանյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Բորանյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարը:

Վարշամ Բորանյանը ծնվել է 1988-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ է, Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն:

Photo` Armnoc