19 հուլիսի 2017 - 11:36 AMT
Ամերիկացի լրագրողը մարտի է կանչել Պուտինին՝ նրա «հաջողությունները մարտարվեստում խարդախություն» համարելով

Ազգային անվտանգության հարցերին նվիրված Lawfare բլոգի խմբագիր Բենջամին Ուիթսը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջողությունները մարտարվեստում «խարդախություն» են, գրում է Gazeta.ru-ն The Washington Post-ի վրա հղումով:

Ուիթսի կարծիքով, Պուտինը հաղթել է «կեղծ» մենամարտերում, իսկ ՌԴ նախագահի հակառակորդները միտումնավոր են պարտվել նրան: Լրագրողը նշել է նաև, որ Պուտինի մրցակիցները չափազանց հեշտ են ընկնում նրա հարվածներից հետո: «Նա մենամարտում է միայն այն մարդկանց հետ, որոնք իր իշխանության տակ են և նրանք բոլորը վայր են ընկնում նրա համար»,-ասել է Ուիթսը:

Lawfare բլոգի խմբագիրը մենամարտի է կանչել Պուտինին և կարծում է, որ ՌԴ նախագահը պետք է ընդունի մարտահրավերը:

Ուիթսը թաեքվոնդոյի և հայկիդոյի սև գոտիներ ունի: Իր հերթին Պուտինը սև գոտի ունի թաեքվոնդոյից, ինչպես նաև ձյուդոյի և սամբոյի սպորտի վարպետ է: