19 հուլիսի 2017 - 13:10 AMT
Ֆրեզնոյում Սարոյանի տուն-թանգարանը կբացվի 2018-ի օգոստոսի 31-ին

«Ինտելեկտուալ ռենեսանս» հիմնադրամի «Սարոյան հաուս» նախագծի շրջանակներում մեկնարկել են ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանի շինարարական աշխատանքերը:

Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է իրականացնել 2018 թ. օգոստոսի 31-ին՝ գրողի ծննդյան 110 ամյակին:

Հիմնադրամը գրողի տունը ձեռք էր բերել 2016 թ. և մոտ մեկ տարի զբաղվում էր Վ. Սարոյանի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությամբ, հետազոտություն էր անցկացնում ու հավաքագրում նյութեր նրա մասին, ինչպես նաև «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի հետ համատեղ զբաղվում էր տուն-թանգարանի կոնցեպտի մշակմամաբ:

2015-ին հայտարարվել էր, որ տունը մայիսին հանվելու է աճուրդի:

Աշխատանքները սկսվել են տան էքստերերի վերականգնումից, իսկ Ֆրեզնոյի քաղքապետարանի հետ համապատասխան համաձայնությունները ձեռք բերելուց հետո սկիզբ կդրվի նաև տան ինտերերի ձևավորման աշխատանքներին:

Կարդացեք նաև՝ Սարոյանն ընդդեմ Հեմինգուեյի. Նույն դարաշրջանի երկու գրողի դիմակայությունը