19 հուլիսի 2017 - 16:14 AMT
Գիգզ. Եթե Պերիշիչը տեղափոխվի ՄՅՈւ, Մխիթարյանը ստիպված կլինի ավելացնել ջանքերը

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը հայտարարել է, որ խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի հնարավոր տրանսֆերը կխթանի մրցակցությունը անգլիական թիմում

«Եթե Պերիշիչը տեղափոխվի ՄՅՈւ, Հենրիխ Մխիթարյանը, Մարկուս Ռեշֆորդը և Անտոնի Մարտիալը ստիպված կլինեն ավելացնել ջանքերը: Կմեծանա մրցակցությունը»,-ասել է Գիգզը:

Ինչ վերաբերում է Ռոմելու Լուկակուին, Գիգզն ասել է, որ վերջինս միշտ ճնշման է ենթարկվելու: «Մանչեսթեր Յունայթեդում» դու մշտապես պետք է ապացուցես, որ արժանի ես լինել մեկնարկային կազմում»,-ասել է Գիգզը, հայտնում է Dailymail-ը Sky Sports-ի վրա հղումով:

Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Պերիշիչի տրանսֆերի շուրջ, սակայն կողմերը դեռ համաձայնության չեն եկել: