20 հուլիսի 2017 - 11:23 AMT
Մոսկվայի «Արարատը» ջախջախել է «Զորկիին» ՊՖԼ առաջին խաղում

Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի «Կենտրոն» գոտու առաջնության առաջին փուլում Մոսկվայի «Արարատը» հուլիսի 19-ին արտագնա խաղում ջախջախել է «Զորկիին» 3:0 հաշվով: Կրկնակի գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն:

«Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն կրկնակի գոլի հեղինակ է դարձել Մոսկվայի «Արարատի» կազմում առաջին պաշտոնական խաղում, հայտնում է ՌԲԿ-ն:

Պավլյուչենկոն երկու գոլ էլ խփել է առաջին խաղակեսում՝ 23-րդ րոպեին և 40-րդ րոպեին, իրացնելով 11-մետրանոցը: Հանդիպման սկզբում հաշիվը բացել է Գրոզնիի «Թերեկի», «Ռոստովի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին կիսապաշտպան Իգոր Լեբեդենկոն:

2017-ի մարտին Մոսկվայում հիմնվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբը, որը ելույթ է ունենալու ՌԴ առաջնությունում երկրորդ դիվիզիոնի թիմերի թվում: Մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ մոսկովյան «Արարատը» պայմանագիր է կնքել Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոյի