«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, խոսելով ստուգողական խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:0), իր թիմակիցներից առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանին, ում փոխանցումից հետո Մարկուս Ռեշֆորդը խփել է «Յունայթեդի» երկրորդ գոլը:
«Երկրորդ գոլի ժամանակ շատ լավ խաղաց Մխիթարյանը: Մենք մի քանի անգամ հակագրոհեցինք և պետք է ասել, որ գոլը հեշտ խփվեց:
Դա հիանալի գոլ էր: Ինչպես արդեն ասացի, Միկին հիանալի աշխատանք կատարեց: Երբ Ռոմելուն տեղափոխվեց դեպի ձախ, Ռեշֆորդն ազատ մնաց: Նա դարպասապահի դեմ միայնակ մնաց և գոլ խփեց»,- ասել է Պոգման, Manutd.ru-ին հղումով գրում է Armfootball.com-ն:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության առաջին մրցավեճում 2:0 հաշվով հաղթել է իրենց համաքաղաքացիներին՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին: Ակումբը երկու գոլն էլ խփել է առաջին խաղակեսում: Աչքի են ընկել թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը:
Հայաստանի հավաքականի ավագը խաղը սկսել է մեկնարկային կազմում և աչքի է ընկել արդյունավետ փոխանցմամբ (երկրորդ գոլի փոխանցման հեղինակն էր):