17 հունվարի 2008 - 14:43 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. Դինքի սպանությունը բացասաբար անդրադարձավ Թուրքիայի հեղինակության վրա
Մինչ օրս Հրանտ Դինքի սպանության հետ կապված ամեն բան փոխանցվել է դատական մարմիններին: Այդ մասին Թուրքիայի խորհրդարանում կայացած լսումներին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշար Աթալայը: «Եթե մտահոգություններ կան այդ առիթով, խնդրեմ, դիմեք դատական մարմիններին: Մեր պարտքն է անել հնարավորը գործի բացահայտման համար»,-ընդգծել է նա` հավելելով, որ Դինքի սպանությունը մեծ ցավ պատճառեց բոլորին եւ բացասաբար անդրադարձավ Թուրքիայի իմիջի վրա:

«Գործին վերաբերող բոլոր հարցերի ուսումնասիրության համար գործուղվեցին վարչական տեսուչներ: Կարող եք համոզված լինել, որ եթե գործում նոր մանրամասներ բացահայտվեն, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Մենք թույլ չենք տա, որ գեթ մեկ չբացահայտված կետ մնա, եւ անում ենք ամեն հնարավորն այդ ուղղությամբ»,-հայտարարել է Բեշար Աթալայը, գրում է «Երկիր» թերթը:

Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր խմբագրության մուտքի մոտ: Հրանտ Դինքը սպանվեց ազգայնամոլ Օգյուն Սամաստի կողմից, որը 18 կասկածյալների հետ դատարանի առջեւ կանգնեց 2006 թվականի հուլիսի 2-ին: Դատարանի հերթական նիստը տեղի կունենա 2008 թվականի փետրվարի 2-ին: