17 հունվարի 2008 - 16:12 AMT
ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացրեց Վ. Օսկանյանին ԼՂՀ իշխանությունների հետ բանակցությունների արդյունքները
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկություններ հաղորդեցին Ստեփանակերտում Արցախի իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին եւ կիսեցին ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկումից ստացված տպավորությունները: Նախարար Օսկանյանը եւ համանախագահները անդրադարձան բանակցային փաստաթղթի` կողմերի միջեւ չհամաձայնեցված հարցերին: