27 հուլիսի 2017 - 10:55 AMT
«Ես չեմ հեռանում». Թիլերսոնը հերքել է հրաժարականի մասին լուրը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն արձագանքել է իր հրաժարականի վերաբերյալ լուրերին։

«Ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ»,- ասել է նա լրագրողներին, հաղորդում է Deutsche Welle-ն:

Թիլերսոնի խոսքով՝ այնքան է մնալու պաշտոնում, որքան թույլ կտա նախագահը։ Պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած իր հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ ԱՄՆ Պետքարտուղարը դրանք որակել է «դրական»։

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ներում սկսել էին լուրեր շրջանառվել, ըստ որոնց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է հեռանալ պաշտոնից նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով: