Արքայազն Ուիլյամը հուլիսի 27-ին իր վերջին թռիչքն է իրականացրել որպես փրկարար ուղղաթիռային ծառայության օդաչու: Արքայազնը մտադիր է կենտրոնանալ իր անմիջական պարտականությունների վրա:
«Իմ ծառայությունը բանակում ինձ փորձ տվեց, որն արժեքավոր է ամբողջ կյանքի համար: Դա արժեքավոր հեռանկար է իմ թագավորական գործունեության առումով»,-ասել է արքայազնը:
Ծառայությունից հետո Ուիլյամը կզբաղվի անտունների, հոգեկան հիվանդություններով տառապող դեռահասների և Բրիտանիայի մշակութային ժառանգության պահպանման հարցերով:
«2 տարում ես անհավանական մարդկանց հետ ծանոթացա Արևելյան Անգլիայի տարբեր շրջաններից, տեսա, թե ինչպես են տաղանդավոր բժիշկներն ու պարամեդիկները կյանքեր փրկում: Ես հպարտանում եմ Բրիտանիայի շտապ օգնության աշխատակիցներով: Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել իսկական հերոսների թիմում»,-ասել է Ուիլյամը:
Հայտնի է, որ Քեմբրիջի դուքսը կնոջ Քեյթի և երեխաների՝ Ջորջի և Շառլոտտայի, հետ Սանդրինգեմի առանձնատնից կտեղափովի իր պաշտոնական նստավայր՝ Քենսինգթոնի պալատ:
Ավելի վաղ արքայազն Ուիլյամը ծառայել է որպես Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ օդաչու, որից հետո անցել է քաղաքացիական օդաչուի դասընթացներ և աշխատել է ընկերությունում, որը պատասխանատու է Արևելյան Անգլիայում շտապ բուժծառայության ուղղաթիռների գործունեության համար:
Ընթերցեք նաև. Արքայազն Ուիլյամն ու կինը փորձել են «Գահերի խաղի» դերասաններից սփոյլերներ իմանալ