31 հուլիսի 2017 - 12:01 AMT
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները. ՀՀ-ն ևս մասնակցում է

Հուլիսի 30-ից Վրաստանում ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ մեկնարկել են «Արժանի գործընկեր» (Noble Partner 2017) խորագրով լայնածավալ զորավարժությունները: Զորավարժություններն անցնում են Վազիանի ռազմակայանում, որը Թբիլիսիի արվարձանում է և կավարտվեն օգոստոսի 12-ին:

Զորավարժություններին մասնակցում է 2.800 զինծառայող 8 երկրից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Սլովենիայից, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են, ինչպես նաև Վրաստանից, Հայաստանից և Ուկրաինայից:

«Արժանի գործընկեր» զորավարժություններն անցնում են երկրում արդեն 3-րդ անգամ, սակայն 2017-ի զորավարժություններն ամենախորոշն են:

Կգործարկվի մոտ 500 միավոր զրահամեքենա, այդ թվում ամերիկյան Bradley զրահամեքենաներ և M1A2 Abrams մարտական տանկեր, գրում է Deutsche Welle-ն:

Զորավարժություններին ներկա կլինի նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը Վրաստան է ժամանում երկօրյա այցով հուլիսի 31-ին: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ զորավարժությունները կնպաստեն, որ Վրաստանը մոտենա ՆԱՏՕ-ի չափանիշներին և կամրապնդեն կայունությունը տարածաշրջանում: