22 հունվարի 2008 - 17:13 AMT
Փարիզում նշել են Հրանտ Դինքի սպանության տարելիցը
Փարիզում հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցել: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, արարողությանը, որն անցել է հայ կոմպոզիտոր Կոմիտասին նվիրված հուշարձանի կողքին, ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Ալեքսիս Գովչյանը: Փարիզի արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը իր քարոզում Ստամբուլում տեղի ունեցած սպանությունը համեմատել է Կայենի եւ Աբելի պատմության հետ: «Սպանելը կամ մերժելը ավելի հեշտ է, քան ուղվելն ու ճշմարտության երեսին նայելը»,- ասել է արքեպիսկոպոսը: