3 օգոստոսի 2017 - 13:42 AMT
Սինգֆիլդի գավաթ. Արոնյանն առաջին տուրում հաղթել է

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում օգոստոսի 2-ին մեկնարկել է Սինգֆիլդի գավաթի խաղարկությունը, որի մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը 29-րդ քայլում առավելության է հասել Յան Նեպոմնյաշչու նկատմամբ:

Առաջին տուրում հաղթանակներ են տոնել նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Սերգեյ Կարյակինը: Նրանք առավելության են հասել համապատասխանաբար Ուեսլի Սոյի և Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Կարուանա–Կարլսեն և Անանդ Նակամուրա պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով:

Օգոստոսի 3-ին կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ: