13 օգոստոսի 2017 - 20:38 AMT
Իսրայելական ընկերությունը հրամայել էր աշխատակիցներին ԱԹՍ կիրառել հայերի դեմ Բաքվի պահանջով. Նրանք մերժել են

Ադրբեջանը փորձել էր իսրայելցի օպերատորներին ներգրավել հայերի դեմ մահապարտ ԱԹՍ-ով գործողության մեջ ու ստացել ընկերության ղեկավարության համաձայնությունը, սակայն օպերատորները հրաժարվել են ենթարկվել պահանջնեին:

Ինչպես գրում է newsru.com-ը` հղում անելով Maariw-ին, միջադեպը տեղի է ունեցել 2017-ի հուլիսի սկզբերին. Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակությունը բանակցում էր Բաքվի հետ մահապարտ ԱԹՍ-ների մատակարարման հարցի շուրջ, երբ զինվորականները խնդրեցին ցուցադրել դրա հնարավորություններն իրական մարտական պայմաններում` հայերի դեմ գործարկելով: Բաքուն պատրաստվում էր ցուցադրել հարվածը եթերում` քարոզչական նպատակներով: ADS-ի պատվիրակության ղեկավարությունը համաձայնել է ու պահանջել նույնը դրոնների հրահանգիչներից, սակայն վերջիններս հրաժարվել են կատարել պահանջները:

Որպես հետևանք, ԱԹՍ-ը կիրառել են ընկերության ղեկավարները. թիրախը խոցվել է, սակայն զոհեր չեն եղել:

Իսրայելցի հրահանգիչներից մեկն արդեն լքել է ընկերությունը, մյուսը պատրաստվում է դուրս գալ այնտեղից մոտ ժամանակներս:

Իսրայելական ընկերության ղեկավարությունը հերքել է հրապարակման` պատվիրակության ղեկավարության վերաբերյալ արված պնդումները, նշելով, որ կենդանի թիրախների վրա ցուցադրություն չի անում: Երկրի ՊՆ-ն հայտարարել է, որ ստուգում է հրապարակման մեջ հիշատակված տեղեկությունները: