14 օգոստոսի 2017 - 12:00 AMT
ՀՀ-ն ՌԴ-ից հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ է խնդրել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է իր ռուսաստանյան գործընկեր Վլադիմիր Պուչկովին՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարմանն աջակցելու համար հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ տրամադրելու հարցով:

Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Խոսրովի անտառի «Զիմա» կոչվող տարածքում բռնկված հրդեհը մարել դեռևս չի հաջողվել։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհվում է 200-250 հա բուսածածկ և անտառածածկ տարածք:

Օգոստոսի 14-ին, ժամը 06:30-ի դրությամբ, Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էր 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ:

Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս։

Ավելի վաղ հրեջ աշխատանքներին էին ներգրավվել նաև ՊՆ զինծառայողներ։