28 օգոստոսի 2017 - 12:40 AMT
Ամենայն հայոց կաթողիկոսը Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի հոգևոր առաջնորդին

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-նՄոսկվայում կհանդիպի Ադրբեջանի հոգևոր առաջնորդ ԱլլահշուքյուրՓաշազադեին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ասաց Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Նրա խոսքով՝ նախնական տվյալով, հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին: Օրակարգում ղարաբաղյան հակամարտությունն է լինելու և տարածաշրջանային խաղաղությունը:

2016-ի նոյեմբերին Գարեգին Բ-ն ու Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայում հրավիրված էին մասնակցելու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 70-ամյակին, որից հետո ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, թե Կաթողիկոսն ուԱդրբեջանի հոգևոր առաջնորդը նաև հանդիպում են ունեցել: Ավելի ուշ Մայր աթոռը հերքել էր ապատեղեկատվությունը: