29 օգոստոսի 2017 - 13:43 AMT
Վանդալները կրակել են Նժդեհի կիսանդրու վրա․ Հուշարձանի հսկողությունը կուժեղացվի

Անհայտ անձիք կրակել են Սյունիքի մարզի Խուստուփ լեռան վրա գտնվող Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու վրա։

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը, միջադեպից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքները։

«Վանդալիզմի նման դրսևորումներից խուսափելու համար մարզպետը հանձնարարել է համապատասխան մարմիններին ուժեղացնել Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունը», - նշել է նա։