Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տնային խաղում պարտվեց Դանիայի հավաքականին 1-4 հաշվով:
Խաղի սկիզբը համեմատաբար հաջող էր ազգային ընտրանու համար. 6-րդ րոպեին Ռուսլան Կորյանը հեռահար հարվածով գրավեց Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը: Հայաստանի հավաքականը գոլից հետո մի քանի րոպե կարողացավ պրեսինգի ենթարկել հակառակորդի թիմին:
Դանիական թիմն արագ գոլից հեո, սակայն, չընկրկեց ու մի քանի արագ գրոհներ կազմակերպեց` րոպեներ անց նախաձեռնությունն իր ձեռքերում կենտրոնացնելով: Րոպեներ անց դարպասապահ Մելիքսեթյանը կարողացավ հետ մղել դանիացիների վտանգավոր հարվածներից մեկը: Սակայն արդեն 16-րդ րոպեին պաշտպանության ուշադրությունից դուրս մնացած Թոմաս Դելեյնին գրավեց ընրաու դարպասը:
Դանիացիները շարունակեցին տիրել նախաձեռնությանն ու երկրորդ գնդակը ևս չուշացավ. 29-րդ րոպեին Էրիքսենը տուգանայինից առաջ մղեց իր թիմին: Ընտրանիներն ընդմիջման գնացին 1-2 հաշվով:
Երկրորդ խաղակեսում ազգային ընտրանու մոտ կրկին ոչ մի բան չստսցվեց: Իսկ 81-րդ րոպեին Դելեյնին դուբլ ձևակերպեց` տուգանային հրապարակից դուրս գտնվելիս հարվածով գրավելով Մելիքսեթյանի դարպասը: Իսկ ավելացրած ժամանակի վերջին րոպեին Դելեյնին խփեց իր 3-րդ գոլը: