6 սեպտեմբերի 2017 - 13:17 AMT
Մխիթարյանն առաջ է անցել Սիլվայից և Ալվեսից FIFA 18-ի թոփ-100-յակում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է FIFA 18-ի լավագույն ֆուտբոլիստների 100-յակում՝ ցանկը կազմել է EA Sports ընկերությունը:

Ընկերությունը տեղեկություններ է հրապարակել է թոփ-100-յակում 100-ից 81-րդ տեղը գրաված ֆուտբոլիստների մասին:

Մխիթարյանը 83-րդ հորիզոնականում է՝ գերազանցելով Բերնարդու Սիլվային, Դանի Ալվեսին և այլ հայտնի ֆուտբոլիստների: Վարկանիշի հաջորդ 20 խաղացողների անունները կհրապարակվեն սեպտեմբերի 6-ին:

Ավելի վաղ WhoScored պորտալը հրապարակել էր օգոստոսի Եվրոպայի խորհրդանշական հավաքականի կազմը, որը կազմվել է խաղերի համար միջին գնահատականների հիման վրա: Ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: